2016 թ. նոյեմբերի 22-23-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կայացավ Կյանքը և փիլիսոփայությունը խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի 90-ամյակին: Գիտաժաղովի կազմակերպիչներն էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժականի փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնը և Հայոց փիլիսոփայական ակադեմիան:
Գիտաժողովի բացմանը ներկա գտնվեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Գիտաժողովի արտասահմանյան մասնակիցների շարքում էին համաշխարհային փիլիսոփայական մտքի պատմության մեջ վաստակ և միջազգային հեղինակություն ունեցող այնպիսի փիլիսոփաներ, ինչպիսիք են՝ Ինսբրուքի (Ավստրիա) համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր, Միջազգային առաջընթաց կազմակերպության նախագահ, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի համանախագահ Հանս ԿՅՈԽԼԵՐԸ, Իոաննինայի (Հունաստան) համալսարանի փիլիսոփայության բաժանմունքի պրոֆեսոր, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի անդամ Ջորջիա ԱՊՈՍՏՈԼՈՊՈԼՈՒՆ, Հարավային Կոննեկտիկուտի (ԱՄՆ) պետական համալսարանի փիլիսոփայության բաժանմունքի ղեկավար, հեղինակավոր Metaphilosophy գիտական հանդեսի գլխավոր խմբագիր Արմեն Տ. ՄԱՐՍՈՒՊԵԱՆԸ, Պիտեր Պազմանի (Հունգարիա) կաթոլիկ համալսարանի փիլիսոփայության բաժանմունքի վարիչ և միջազգային հետազոտությունների ղեկավար, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բալաժ ՄԵԶԵՅԸ, Բուխարեստի (Ռումինիա) պոլիտեխնիկական համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր, Ռումինիայի ակադեմիայի պատմության, գիտության փիլիսոփայության և տեխնոլոգիայի կոմիտեի Տրամաբանության, մեթոդաբանության և գիտության փիլիսոփայության բաժանմունքի փոխնախագահ Անա ԲԱԶԱԿԸ, Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվանպետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի հասարակագիտական ֆակուլտետների փիլիսոփայության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր ԱԼԵՔՍԵԵՎԸ:
Գիտաժողովի շրջանակներում տեղի ունեցավ նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնը «ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԳԵՈՐԳ ԲՐՈՒՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ» անվանակոչելու պաշտոնական արարողությունը, ինչպես նաև Գ.Բրուտյանի գիտական ժառանգությունը և նրա համաշխարհային գնահատականը արտացոլող պարգևների ցուցահանդես:
Գիտաժողովի ընթացքում զուգահեռաբար գործեցին հինգ մասնաճյուղեր՝
Գիտաժողովի ծրագիրը Գիտաժողովի օրակարգը Բաց դասախոսություններ
Գիտաժողովին ներկայացված ընտրված զեկուցումների տեքստերը՝ որպես հոդվածներ անգլերենով հրատարակվեցին միջազգային մի շարք գիտական շտեմարաններում գրանցված, ինչպես նաև ՀՀ ԲՈՀ-ի՝ ատենախոսությունների հիմնական արդյունքների հրապարակման համար ընդունելի հրատարակությունների ցանկում ընդգրկված Wisdom գիտական պարբերականի 2(7), 2016 և 1(8), 2017 համարներում (www.wisdomperiodical.com): Գիտաժողովի ընթացքում զեկուցումների քննարկումը դիտարկվեց որպես հրատարակման համար անհրաժեշտ՝ գրախոսման փուլին փոխարինող գործընթաց:




