Skip to main content

Հայոց փիլիսոփայական ակադեմիա

16-17 ապրիլ 2012 թ.

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ 

(փիլիսոփայական և հեգեբանական տեսանկյուններ)

Լիագումար նիստ

Ապրիլի 16-ին Անի Պլազա հյուրանոցի ընդարձակ դահլիճում տեղի ունեցավ «Փոխա-կերպվող հասարակության զարացման տեսական և գործնական հիմնախնդիրներ (փիլիսոփայական և հոգեբանական տեսանկյուններ)» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովի հանդիսավոր բացումը: Գիտաժողովը կազմակերպել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Մանկավարժական համալսարանի Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտը, Փիլիսոփայության միջազգային ակադեմիան և Հայոց փիլիսոփայական ակադեմիան: Հանդի սավոր նիստը բացեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Փիլիսոփայության միջազգային ակա դեմիայի նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ին առընթեր Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Գեորգ Բրուտյանը: Ողջունելով ներկաներին` Բրուտյանն ասաց. «Մենք ապրում ենք մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ հնի և նորի պայքարում ստեղծվում է փոխակերպման միտված հասարակություն: Այդ գործընթացում տեղի է ունենում անցյալից մեզ հասած լավի, օգտակարի ծիլերի օրգանական զուգակցում: Դա նշանա-կում է, որ հինը ոչ թե դեն է նետվում բոլոր դեպքերում ու պայմաններում, այլ կերպարանափոխվում է նորի ազդեցության տակ և նպաստում նորի զարգացմանը: Դա այն է, ինչ մասնագետներն անվանում են փոխակերպվող հասարակություն: Այդ փոխակերպումն իր մեջ ներառում է զարգացման հիմնական շերտերը և փուլերը: Տվյալ պարագայում մեր գիտաժողովը քննության նյութ է դարձնում փոխակերպ վող հասարակության գիտական ըմբռնումը ընդհանրապես (մեթոդաբանական տեսանկյուն) և խնդրո առարկայի հետ առնչվող գիտական մոտեցման ու նվաճումների քննական արժեքավորումը` մասնավո-րապես»:

Այնուհետև գիտաժողովի մասնակիցներին ողջունեց Հայաստանի Հանրապետության վարչապետ, Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ քննարկվող թեման խիստ արդիական է ոչ միայն գիտնականների, այլև քաղաքական գործիչների համար: «Համոզված եմ, որ այս գիտաժողովը կնպաստի Մանկավարժական համալսարանի միջազգային կապերի ամրապնդմանը: Մենք մշակել ենք համալսարանի զարգացման հավակնոտ ծրագիր՝  նրա մակարդակը միջազգային լավագույն համալսարանների չափանիշներին բարձրացնելու համար»,- ասաց Տիգրան Սարգսյանը: Վարչապետը շարունակեց, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամն առավել սուր ձևով է ներկայացնում փոխակերպվող հասարակության խնդիրները և պահանջում քաղաքական գործիչներից` գտնել այնպիսի լուծումներ, որոնք թույլ չեն տա քաղաքացիների կենսա մակարդակի նվազում: «Մենք ապրում ենք մի աշխարհում, որի թիվ մեկ բնութագիրն արագ փոփոխություններն են, որոնց արդյունքում էապես ուժգնացել են փոխադարձ ազդեցությունները, և աշխարհը դարձել է շատ ավելի բաց: Մեր աչքի առջև ձևավորվում է որակապես նոր տիպի՝ պոստինդուստրիալ հասարակություն, որի հենքային գործընթացը ոչ թե ապրանքների, այլ գիտելիքի արտադրությունն է: Ժամանակակից է համարվում այն հասարակությունը, որն ի վիճակի է արտադրել ժամանակակից գիտելիք»,- ընգդծեց ՀՊՄՀ խորհրդի նախագահը:

Լիագումար նիստում «Հավիտենական տիեզերքը և մարդու դատապարտված իրավունքը. Համակերպում, թե նախաձեռնողականություն» թեմայով առաջին զեկուցումը ներկայացրեց փիլիսոփայության դոկտոր, ակադեմիկոս, Աթենքի համալսարանի պատվավոր ռեկտոր, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի համանախագահ Եվանգելոս Մուցո-պուլոսը: «Մարդկության արտաքին տարածությունը` առաքինություններով և թերացումներով հանդերձ, իր մեծացմանը զուգընթաց ստիպված է հանդիպել տիեզերքի անողոք օրենքներին: Կփրկվի այն վերջապես շարունակական վերահարմարեցումների շնորհիվ, թեև հարկադրաբար կարտաքսվի Երկրի կողմից…»: Ըստ Եվանգելոս Մուցոպուլոսի` նախկին հեռանկարը կարող է գերակշռել միայն այն պայմանով, եթե ենթադրվի մարդու բնությունից ագահության բացառումը:
Այնուհետև փիլիսոփայության պրոֆեսոր, Ինսբրուքի համալսարանի փիլիսոփայության բաժանմունքի ղեկավար, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի համանախագահ   Հանս Կոխլերը ներկայացրեց «Արդի բազմամշակութային հասարակությունը և միջմշակութային հարաբերությունների հերմենևտիկան» թեմայով զեկուցում: Նա ասաց, որ «մշակութային ինքնության տեղական, տարածաշրջանային և համաշխարհային հարթությունների միջև առկա բարդագույն փոխհարաբերությունները մեծացնող բազմամշակութային հասարակություններին ներկայացնում են նոր մարտահրավերներ», և որ «պետությունների կայունության ապագան կախված կլինի նրանից, թե ինչպես են նրանք վերաբերվում մշակութային բազմազանությանը»: «Քաղաքակրթությունների երկխոսության» ժամանակակից դիսկուրսի համատեքստում, գլոբալ քաղաքակրթական գիտակցության զարգաց-մանը զուգընթաց, բանախոսը փորձեց ուրվագծել միջմշակութային հարաբերությունների դինամիկան:

Կոպենհագենի Աարուսի համալսարանի պրոֆեսոր, Կրթության բաժանմունքի էթիկայի և իրավունքի կենտրոնի տնօրեն, Փիլիսոփայական ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (FISP) նախագահ, փիլիսոփայության XXII համաշխար հային համաժողովի (2008) նախագահ, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Փիթեր Քեմփը հանդես եկավ «Կոսմոպոլիտիզմը մեր ժամանակներում» թեմայով զեկուցմամբ: «Աշխարհի քաղաքացի կամ կոսմոպոլիտ լինելն այսօր ենթադրում է ընդունել, որ ընդհանուր կարևոր խնդիրներ կան, որոնք ոչ մի ազգ` նույնիսկ ամենաուժեղը, չի կարող միայնակ լուծել»,- ասաց նա: Խոսելով այդ խնդիրների մասին` զեկուցողն ընդգծեց, որ աշխարհի քաղաքացին «չպետք է դեմ խաղա ազգային քաղաքացուն, այլ ընդհանուր մտածողությունն ու գործունեությունը պետք է ուղղված լինեն անհատական, տեղային և ազգային կյանքի պահպան-մանը»: Հանդիսավոր նիստի վերջում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Փիլիսոփայության միջազ-գային ակադեմիայի նախագահ Գեորգ Բրուտյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյնին շնորհեց Փլիսոփայության միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում: Տիգրան Սարգսյանն այն համարեց պարտավորեցնող և շնոր հակալություն հայտնեց բարձր գնահատանի համար:

Մասնաճյուղեր


1. Հասարակության համակարգի փոխակերպման առանձնահատկությունները


Գիտաժողովի առաջին մասնաճյուղի մասին մանրամասները տե′ս Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կայքում`  http://www.armspu.am/news/n/764/ln/am:

2. Փոխակերպական տրամաբանության խնդիրները


Գիտաժողովի երկրորդ մասնաճյուղի մասին մանրամասները տե′ս Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կայքում`  http://www.armspu.am/news/n/767/ln/am:

3. Մետափիլիսոփայության և փաստարկման տեսության հիմնահարցերը 


Գիտաժողովի երրորդ մասնաճյուղի մասին մանրամասները տե′ս Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կայքում`         http://www.armspu.am/news/n/768/ln/am

Գիտաժողովի հանդիսավոր փակում


Ապրիլի 17-ին կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում անցկացվեց հանդիսավոր արա­րո­­ղություն, որով ամփոփվեց «Փոխակերպվող հասարակության զարգացման տե սական և գործ­նական հիմնախնդիրներ (փիլիսոփայական և հոգեբանական տեսանկյուն ներ)» խո­րագ­րով միջազգային գիտաժողովը: Համալսարանի ռեկտոր, պատմական գի տությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միր­զախանյանը համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց գիտաժողովի բո­լոր մասնակիցներին, հյուրերին և կազմակերպիչներին: Նա վստահեցրեց, որ իր ծավալով և բովանդակությամբ առաջին և ան նախադեպ այդ գիտաժողովը կլինի շարունակական և ավե­լի կատարյալ:


Ռ.Միրզախանյանը Մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի որոշ­մամբ համալսարանի պատվավոր դոկտորի կոչումներ շնորհեց ակադեմիկոս, Աթենքի հա­մալ­սարանի պատ վավոր ռեկտոր, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի համա­նա­խա­գահ Եվանգելոս Մուցոպուլոսին, Ինսբրուքի համալսարանի փիլիսոփայության բա­ժան­­մունքի ղեկավար, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի համանախագահ Հանս Կոխ­լերին, Կոպենհագենի Աարուսի համալսարանի պրոֆեսոր, Կրթության բաժան մունքի էթի­կայի և իրավունքի կենտրոնի տնօրեն, փիլիսոփայական ընկերությունների մի ջազգային ֆե­դե­րացիայի նախագահ, փիլիսոփայության 22-րդ համաշխարհային համա ժողովի (2008) նա­խագահ, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Փիթեր Քեմպին, Գլազ­գոյի շոտլանդական համալսարանի դատակլինիկական հոգե բանության պրոֆեսոր, Հո­գե­բանության և իրավունքի եվրոպական ընկերացության նախա գահ (Մեծ Բրիտանիա) Դեյ­վիդ Կուկին և հոգեբանության դոկտոր, Ֆրանսիայի Դիդրոյի անվան համալսարանի պրո­ֆե­սոր Ֆրանսուա Նոյին:

Ակադեմիկոս Գեորգ Բրուտյանն իր հերթին Հայոց փիլիսոփայական ակադեմիայի կողմից պարգևատրվեց վերոնշյալ գիտնականներին «Դավիթ Անհաղթ» մեդալով:

Պարգևատրվածները շնորհակալություն հայտնեցին ջերմ հյուրընկալության և իրենց բարձր պարգևների արժանացնելու համար: Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց գիտաժողովի նախագահը` ՀՀ ԳԱԱ ակադե­մի­կոս, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի նախագահ, ՀՊՄՀ-ին առընթեր Մետա­փի­լիսոփայության, փոխակերպման տրամաբանության և փաստարկման տեսության միջազ­գա­յին գիտահետազոտական ինս տիտուտի տնօրեն Գեորգ Բրուտյանը

«Ավարտվեց մեր գիտաժողովը, որը ծնվեց հաճույքով և հաղթահարեց շատ դժվա­րութ­յուններ»,- ասաց ակադեմիկոսը: Գ.Բրուտյանը շնորհավորեց բոլորին գիտաժողովը լավագույնս անցկացնելու և ավարտելու կապակցությամբ, անդրադարձավ կազմակերպ­չա­կան խնդիրներին` հատկապես ընդգծելով կազմակերպիչների և մասնակիցների` անձ նա­զո­հութ­յան գնով նպատակին հասնելու ջանքերը: Նա խոսեց հոգեբանության ոլոր տի նախկին և ներկա զարգացումների, ինչպես նաև փիլի­սո­փայական գիտության առաջըն թացի  մասին:

«Ավարտվեց մեր գիտաժողովը, որը ծնվեց հաճույքով և հաղթահարեց շատ դժվա­րութ­յուններ»,- ասաց ակադեմիկոսը: Գ.Բրուտյանը շնորհավորեց բոլորին գիտաժողովը լավագույնս անցկացնելու և ավարտելու կապակցությամբ, անդրադարձավ կազմակերպ­չա­կան խնդիրներին` հատկապես ընդգծելով կազմակերպիչների և մասնակիցների` անձ նա­զո­հութ­յան գնով նպատակին հասնելու ջանքերը: Նա խոսեց հոգեբանության ոլոր տի նախկին և ներկա զարգացումների, ինչպես նաև փիլի­սո­փայական գիտության առաջըն թացի  մասին:

Գ.Բրուտյանն ասաց, որ փիլիսոփայական գիտությունը մեծ ավանդույթներ ունի և այս­օր էլ իր գործընկերների հետ շարունակում են զարգացնել այն. «Բայց եթե հասել ես որոշ խնդիրների լուծման, չպետք է կանգ առնել, որովհետև կանգ առնել` նշանակում է` ետ գնալ: Գիտ­նա­կանը որպեսզի հանգստանա` պետք է անհանգստանա»: Գիտնականը հորդորեց գի­տութ­յան մեջ երբեք չհանգստանալ, այլ ձգտել միշտ առաջինը լինել: «Ես ցանկանում եմ ամեն ինչ անել, որպեսզի Մանկավարժական համալսարանն ունենա մի ջազգային հեղինա­կութ­յուն»,- ամփոփեց նա:

Հանդիսավոր արարողությունը եզրափակվեց գիտաժողովի մի շարք  մասնակիցների և կազմակերպիչների պարգևատրումներով:

Գեորգ Բրուտյանը Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտութ­յուն­ների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանին շնորհեց Փիլիսոփայության միջազ­գա­յին ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում և «Դավիթ Անհաղթ» մեդալ:    Մինսկի պետական համալսարանի փիլիսոփայական գիտությունների և գաղա­փա­րա­խոսական աշխատանքների ամբիոնի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտություն ների դոկ­տոր Վլադիմիր Բերկովին Գեորգ Բրուտյանը շնորհեց Հայոց փիլիսոփայական ակադե միայի արտա­սահմանյան անդամի, իսկ ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլո գիայի ֆակուլտե­տի դեկան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանին` Հայոց փիլիսոփայական ակա­դեմիայի թղթակից անդամի կոչում:

Հայոց փիլիսոփայական ակադեմիայի թղթակից անդամի կոչման արժանացան նաև ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրո­ֆե­սոր Արթուր Մկրտիչյանն ու ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ, քաղա քական գի­տութ­յունների դոկտոր Արթուր Աթանեսյանը:

«Դավիթ Անհաղթ» մեդալով պարգևատրվեցին նաև գիտաժողովի մասնակիցներ Անա Բա­զակը, Ասպեդ Արիյանը, Յուհա Ռայկան, Ռիտա Կոյումջյան-Երամյանը, Մանուկ Մկրտչյանը, Ռուբեն Համբարձումյանը, Լիլիթ Բրուտյանը, Վիլ Պողոսյանը, Ռոբերտ Ջիջ­յանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Նաիրա Հակոբյանը, Հասմիկ Հովհաննիսյանը, համալ­սա­րանի պրոռեկտորներ Արա Երեմյանը, Արմեն Թամազյանը, Մհեր Մելիք-Բախշյանը, Տիգ րան Այվազ­յանը:

​​​​​

Արտասահմանյան մասնակիցների մասին

Հանս Կոխլեր

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, 1990-2008թթ. Ինսբրուքի համալսարանի փիլիսոփայության բաժանունքի ղեկավար: 2010 ընտրվել է միջազգային ակադեմիայի համանախագահ: Եղել է եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի համահիմնադիրը:

Աշխատել է մի շարք հանձնաժողովներում և փորձագիտական խմբերում, որոնք զբաղվել են միջազգային դեմոկրատիայի, մարդու իրավունքների և զարգացման հարցերով:

2003թ. հոկտեմբերի 18-ին Ֆիլիպիններում հիմնադրվել է Հանս Կոխլեր քաղաքական և փիլիսոփայական հասարակությունը: 2004թ. սեպտեմբերի 1-ին Մինդանաոյի պետական համալսարանում  հիմնադրվել է Հանս Կոխլեր քաղաքակրթաական երկխոսության կենտրոնը:

Յուհա ռայկա

Փիլիսոփայության դոկտոր, Տուրկուի համալսարանի պրոֆեսոր, Ֆինլանդիայի ակադեմիայի անդամ, Տուրկույի համալսարանի փիլիսոփայական բաժանմունքի փոխնախագահ (2004): Monist ամսագրի հատուկ թողարկման և ֆիննական Ajatus փիլիսոփայական ամսագրի խմբագիրն է:

Գիտական հետաքրքրությունների ոլորտն է էթիկան, քաղաքական և սիցիալական փիլիսոփայությունը, բիոէթիկան, ժողովրդագրական քաղաքականությունը, կոլեկտիվ պատասխանատվությունը և այլն: 


Փիթեր Քեմփ

Կոպենհագենի Աարուսի համալսարանի պրոֆեսոր է, 2001թ-ից Դանիայի կրթության համալսարանի կրթության փիլիսոփայությ ան բաժանմունքի վարիչ, 1993թ-ից կրթության բաժանմունքի էթիկայի և իրավունքի կենտրոնի տնօրենն է: 2003թ-ից Փիլիսոփա-յական ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (FISP) նախագահն է: Փիլիսոփայության XXII համաշխարհային համաժողովի նախագահ (2008), Փիլիսո-փայության միջազգային ինստիտուտի ընտրված անդամ է (1989), Դանիայի մի շարք կառավարական հանձնաժողովների անդամ է, մի շարք գիտաժողովների նախագահ: 

Հեղինակ է մի շարք մենագրությունների և գիտական հոդվածների, մասնավորապես` հերմենևտիկայի, էթիկայի և կրթության փիլիսոփայության ոլորտներում: 

Եվանգելոս Մուցոպուլոս

Փիլիսոփայության դոկտոր, ակադեմիկոս, Աթենքի համալսարանի պատվավոր ռեկտոր, Փիլիսոփայության միջազգաձին ակադեմիայի համանախագահ, Աթենքի գիտությունների ակադեմիայի անդամ:

Ավելի քան քսան փիլիսոփայական մենագրությունների հեղինակ, որոնք գրված են հունարեն, ֆրանսերեն ևանգլերեն լեզուներով:

Հինգ փիլիսոփայական ճյուղերի հիմնադիր`

1. Kairology,

2. Արվեստի փիլիսոփայություն,

3. Հունական մշակույթի փիլիսոփայություն,

4. Ժամանակակից հունական  փիլիսոփա-յության պատմություն,

5. Տիեզերական տարածության պատմություն:

Վլադիմիր Բերկով

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Մինսկի պետական համալսարանի պրոֆեսոր, 380 գիտական աշխատանքների, դասախոսությունների, ուսումնական ձեռնարկների ու հոդվածների հեղինակ:

1959թ. ավարտել է Մինսկի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:

1968թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն "Խնդիրների տրամաբա-նական էությունը" թեմայով:

1982թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն "Գիտական խնդիրների տրամաբանական և մեթոդաբանական վերլուծությունը" թեմայով:

Գիտական հետաքրքրություններ` տրամա-բանություն, մեթոդաբանություն և գիտության փիլիսոփայություն:

Անա Բազակ

Բուխարեստի պոլիտեխնիկական համալսա-րանում փիլիսոփայության պրոֆեսոր

Մենագրուտյուններ`

-Քննադատական մտածողություն, իմաստաբանական քաղաքականության տարրերը (1994)

-Շփոթություն և հույս (1995)

- Անարխիզմ և ժամանակակից քաղաքական շարժումներ (2002)

-Քաղաքացիական հասրակության ուժը (Աշխարհաքաղաքականություն (I) Կայսրութ-յուն ու պատերազմ և աշխարհաքաղաքա-կանություն (II)) (2003)

-Իրաքի պատերազմը երկաթե վարագույրի անհետացման արդյունքում ծագած պատերազմի կոնտեքստում (2003)

-Ժամանակակից միջազգային խնդիրներ (2006)

-Կոորդինացիա: Քաղաքական հաղորդակ-ցում: Առաջարկություններ և որոշման կայացման տեսություն (2006)

-Մշակույթ և ճշմարտություն: Տուդոր Վիանուի փիլիսոփայության ուսումնասիրությունը (2007)

- Ակտիվ մարդ և անդեմ "դա" (Սոցիալական փիլիսոփայության հեռանկարը ռումինական մտքի պատմության էջերում և այլն) (2010)

https://www.criticatac.ro/author/ana-bazac/