Հայոց փիլիսոփայական ակադեմիան ակտիվ է եղել հրատարակչական գործունեության բնագավառում։ Ակադեմիայի մակնիշով հրատարակվել են ինչպես Ակադեմիայի անդամների, այնպես էլ վերջիններիս երաշխավորությամբ այլ գիտնականների հետազոտությունները։
Վաղ շրջանի հրատարակությունները
Այսպես, 1983 թ․ Հայկական ՍՍՀ ԳԱ և ՍՍՀՍ փիլիսոփայական ընկերության Հայկական բաժանմունքի համատեղ մակնիշով հրատարակվել է ԳԱ պրեզիդենտ Վիկտոր Համբարձումյանի «Հակադարձ խնդիրները բնագիտության մեջ» գրքույկը։ Տիտղոսաթերթի վրա նշված է.
«Զեկուցում՝ կարդացված ԽՍՀՍ փիլիսոփայական ընկերության հայկական բաժանմունքի 1979 թ. տարեկան ժողովում»,
որով ևս մեկ անգամ ընդգծվում է Վիկտոր Համբարձումյանի սերտ կապը փիլիսոփայական աշխարհի հետ։
Ակադեմիայի հրատարակչական նախաձեռնությունները
Հայոց փիլիսոփայական ակադեմիայի մակնիշով հրատարակվել են բազմաթիվ աշխատություններ։ Երիտասարդության գիտական աճին տրվող նշանակության կարևորությունը ընդգծելու նպատակով 1993 թ․ հիմնվել է «Երիտասարդ գիտնականի ամբիոն» մատենաշարը, որի շրջանակներում լույս են տեսել երիտասարդ հետազոտողների աշխատություններ։
Տարբեր թեմատիկ ուղղություններով հրատարակված աշխատություններից հատկանշական են՝
«Armenian Mind» հանդեսը
Հայոց փիլիսոփայական ակադեմիայի հրատարակչական բեղուն գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում անգլիալեզու «Armenian Mind» («Հայ միտք») հանդեսի հրատարակությունը, որն իրականացվել է 1997–2001 թվականների ընթացքում։ https://naasr.org/products/armenian-mind-journal-of-the-armenian-philosophical-academy https://www.academia.edu/122163511/Armenian_Mind_Review_of_Zekiyan_Armenian_Modernity
«Հայ միտք» հանդեսի հրատարակության նպատակն էր հայագիտական նվաճումների արձանագրումն ու տարածումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայագիտությունը ոչ միայն հայաստանցի, այլ նաև շատ արտասահմանյան երկրների ուսումնասիրությունների ոլորտն է:
«Armenian mind» («Հայ միտք») գրքատիպ պարբերականը ՀՓԱ-ի պաշտոնական հանդեսն էր և ներառում էր հետևյալ բաժինները․
Հոդվածները հրատարակվում էին անգլերեն (հայերեն համառոտ ամփոփումով), իսկ մնացած նյութերը՝ միաժամանակ անգլերեն և հայերեն։
Հանդեսի առաջին համարը բացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի հոդվածով՝ նվիրված Հայաստանում քրիստոնեության՝ որպես պետական կրոնի ընդունման 1700-ամյակին։ Հանդեսում տեղ են գտել նաև պրոֆեսոր Ռ. Հովհաննիսյանի «Սևանը երեկ, այսօր և վաղը» և ակադեմիկոս Ս. Արևշատյանի «Նոր պլատոնականությունը միջնադարյան Հայաստանում. ներուժը և հեռանկարները» հոդվածները։
Հանդեսի մյուս բաժինները ևս ամփոփում էին հարուստ և հետաքրքիր նյութեր։
Հանդեսն ուներ Խորհրդականների միջազգային խորհուրդ, որի կազմում ընդգրկված գիտնականները ներկայացնում էին հետևյալ երկրները․ Հայաստան, Հունաստան, Իտալիա, Բելգիա, ԱՄՆ, Ֆրանսիա, Արգենտինա, Ճապոնիա, Հունգարիա, Իսրայել, Մեծ Բրիտանիա, Պորտուգալիա։
“Ազգ” թերթ, 15-ը մարտի, 1998 թ., էջ 5:







Հետագա զարգացումներ
2001 թվականից սկսած, երբ ստեղծվեց Փիլիսոփայության միջազգային ակադեմիան (ՓՄԱ) և գրանցվեց Հայաստանում՝ որպես միջազգային գիտական հասարակական կազմակերպություն (ՀՓԱ-ն համարվեց ՓՄԱ-ի բաժանմունքը՝ պահպանելով իր ինքնուրույնությունը), «Armenian Mind»-ի հրատարակման ավանդույթը շարունակեց ՓՄԱ-ի «News and Views» հանդեսի միջոցով։
Հրատարակչական ակտիվ գործունեության շնորհիվ 2007 թվականին ստեղծվեց «Փիլիսոփայության միջազգային ակադեմիա» հրատարակչությունը, որի մակնիշով հրատարակվում էին ՓՄԱ-ի և ՀՓԱ-ի անդամների աշխատությունները։
1993 թ. սեպտեմբերի 1-ին «ԳԱԱ պրեզիդենտ ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի և Հայոց փիլիսոփայական ակադեմիայի պրեզիդենտ, ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի նախաձեռնությամբ որոշում է ընդունվում «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և Հայոց փիլիսոփայական ակադեմիայի միջև համագործակցության և փոխադարձ օգնության մասին». ՀՀ ԳԱԱ նախագահությունը որոշում է.
«Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի և Հայոց փիլիսոփայական ակադեմիայի միջև համագործակցության և փոխադարձ օգնության համաձայնագրին»:
Այդ պայմանագրի համաձայն, Հայոց փիլիսոփայական ակադեմիային ցուցաբերվում էր բազմակողմանի օգնություն, և այն դիտարկվում է որպես «ԳԱԱ-ի փորձագետը փիլիսոփայության բնագավառում: ՀՀ ԳԱԱ նախագահության 1995 թ. հունիսի 31-ի նիստի որոշմամբ ՀՀ ԳԱԱ նախագահությունը, ընդունելով ՀՀ ԳԱԱ-ի և Հայոց փիլիսոփայական ակադեմիանների 1994 թ. սեպտեմբերի 1-ի համաձայնագիրը համագործակցության և փոխադարձ օգնության վերաբերյալ, թույլատրել է Հայոց փիլիսոփայական ակադեմիայի հրատարակությունները իրականացնել ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչության մակնիշով: ՀՀ ԳԱԱ-ի և ՀՓԱ-ի միջև ստորագրվել է այդ հարցի շուրջ պայմանագիր:



