
Փիլիսոփայության 25-րդ համաշխարհային կոնգրեսում տեղի ունեցավ համաձայնագրի հուշագրի ստորագրման արարողությունը

Փիլիսոփայության համաշխարհային համաժողովը գլոբալ հանդիպում է, որը կազմակերպվում է յուրաքանչյուր չորս տարին մեկ՝ Միջազգային փիլիսոփայական ընկերությունների դաշնության (FISP) հովանու ներքո։ Առաջին անգամ այն կազմակերպվել է 1900 թվականին, և 1948 թվականից ի վեր այն կանոնավոր կերպով իրականացվում է։ Համաժողովի նպատակն է կենտրոնացնել փիլիսոփայական գիտելիքը գլոբալ խնդիրների շուրջ, զարգացնել փիլիսոփայական կրթությունը, խթանել տարբեր երկրների փիլիսոփաների մասնագիտական կապերն ու գիտական և հանրային քննարկումները փիլիսոփայական գիտելիքի շուրջ։
2024 թվականի օգոստոսի 1–8-ը Հռոմում տեղի ունեցավ «Փիլիսոփայությունները սահմաններից այն կողմ (Philosophy across Boundaries)» թեմայով Փիլիսոփայության 25-րդ համաշխարհային կոնգրեսը (https://wcprome2024.com/)՝ կազմակերպված FISP-ի, Իտալիայի Փիլիսոփայական Ընկերության և Հռոմի Սապիենցա Համալսարանի համատեղ պատասխանատվությամբ։ Կոնգրեսը միավորել էր 109 երկրներից ժամանած 5730 փիլիսոփաների։ Համաշխարհային փիլիսոփայական հերթական համաժողովն այս անգամ ևս դարձավ աշխարհի փիլիսոփաների մտքերի, գաղափարների ու հայեցակարգերի ներկայացման, փոխանակման ու քննարկման բացառիկ հնարավորություն։
Կոնգրեսի ծրագիրը ներառում էր ինչպես միջազգային ճանաչում ունեցող փիլիսոփաների, ելույթները, այնպես էլ երիտասարդ խոստումնալից հետազոտողների ներկայացումները` զուգահեռաբար, ինչը նպաստում էր սերունդների և մշակույթների միջև փոխադարձ երկխոսության զարգացմանը։
Օգոստոսի 1-ին նշանավոր Կարակալայի բաղնիքների պատմական համալիրում կայացավ բացման արարողությունը: Ողջույնի խոսքով հանդես եկան Փիլիսոփայական Ընկերությունների Միջազգային Ֆեդերացիայի նախագահ Լուկա Մարիա Սկարանտինոն, Հռոմի Սապիենցա համալսարանի ռեկտոր Անտոնելլա Պոլիմենի և Իտալական Կազմակերպական Կոմիտեի նախագահ Էմիդիո Սպինելլին։
Կոնգրեսի հանդիսավոր բացումը եզրափակվեց իտալական մեծագույն օպերայի հեղինակ Ջակոմո Պուչինիի Տոսկա օպերայի արիաներով (ղեկավար՝ Անտոնինո Ֆոլիանի, Ֆլորիա Տոսկա՝ Ֆրանչեսկա Տիբուրզի, Մարիո Կավարադոսսի՝ Լուչիանո Գանցի):
Կոնգրեսը ներառում էր հինգ լիագումար նիստ՝ նվիրված «Սահմանների ոլորտներ» առանցքային թեմային, 89 թեմատիկ բաժիններ և մասնաճյուղեր, ինչպես նաև մի շարք նշանավոր փիլիսոփանների դասախոսություններ`
Ծրագիրը համախմբեց ինչպես միջազգային ճանաչում ունեցող փիլիսոփաների, այնպես էլ` հեռանկարային երիտասարդ հետազոտողների՝ խթանելով միջսերնդային և միջմշակութային երկխոսությունը։ Բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 1-ին՝ Կարակալլայի հանրահայտ բաղնիքների համալիրում, ողջույնի խոսքով հանդես եկան FISP-ի նախագահ Լուկա Մարիա Սկարանտինոն, Հռոմի «Սապիենցա» համալսարանի ռեկտոր Անտոնելլա Պոլիմենին և Իտալական կազմակերպչական կոմիտեի նախագահ Էմիդիո Սպինելլին։
Ընդհանուր առմամբ, Համաժողովը ապահովեց փիլիսոփայական փոխանակումների յուրահատուկ հարթակ՝ անցնելով սահմաններից այն կողմ և ընդգծելով փիլիսոփայության ոլորտում ժամանակակից բանավեճերն ու նորարարական մոտեցումները աշխարհի տարբեր տարածաշրջաններից։
Համաժողովի ընթացքում կազմակերպվել են ավելի քան 370 բարձր մակարդակի կլոր սեղաններ, որոնք քննարկել են հրատապ և հետաքրքիր փիլիսոփայական խնդիրների լայն շրջանակ, տևել են 2 ժամ և ներառել են առնվազն երեք տարբեր երկրների զեկուցողներ։
Համաժողովի շրջանակներում կազմակերպվել են ավելի քան 120 հրավիրված, ինչպես նաև «Փիլիսոփայական երկխոսություններ՝ հասարակության կարևոր հարցերի շուրջ», չորս քննահարթակներ, որոնք ընդգրկում էին հետևյալ թեմաները՝
Համաժողովի ընթացքում կազմակերպվել են նաև 51 FISP-ի անդամ ընկերությունների քննահարթակներ։
Հայոց փիլիսոփայական ակադեմիան (ՀՓԱ), որը 2023 թվականից անդամակցում է Փիլիսոփայական ընկերությունների միջազգազգային դաշնությանը (FISP), համաժողովի շրջանակներում նախաձեռնել էր «Փիլիսոփայական հետազոտությունները Հայաստանում» խորագրով քննահարթակը (sosiaty session)։ Հնչեցին տասնյակից ավելի ելույթներ ու զեկուցումներ՝ հայ փիլիսոփական մտքի արժեքավոր ժառանգության, ներկա փուլի միտումների, ցեղասպանության փաստի ժխտման քաղաքականության, ազգային ինքնության, էթիկայի, բիոէթիկայի, փաստարկման և հռետորիկայի առնցքային հարցերի վերաբերյալ։
Քննարկումներին հայ մասնագետներից բացի մասնակցում էին նաև արտասահմանյան հայտնի ակադեմիական հասատություններ ներկայացնող կայացած և երիտասարդ հետազոտողներ, հայագետներ, դիվանագետներ։
Պարգևները հանձնեց ՀՓԱ նախագահ դոկտոր Հասմիկ Հովհաննիսյանը։
Օգոստոսի 6-ի երեկոյան ՀՓԱ-ի նախագահության անունից Գաբրիել Չեմբերջյանի մեկենասությամբ տեղի ունենցավ քննահարթակի մասնակիցների ընդունելություն, որին մասնակցություն բերեցին նաև Ժնևի համալսարանի հայագիտության միջազգային ընկերակցության նախագահ Վալենտինա Կալցոլարին, Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը, փոխդեսպան Մարիետա Ստեփանյանը, Վատիկանում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանը։
Հռոմում Փիլիսոփայության համաշխարհային 25-րդ վեհաժողովի օրերին Հայոց փիլիսոփայական ակադեմիայի նախագահության անդամները հյուրընկալվեցին նաև Վատիկանում Հայաստանի դեսպան Բորիս Սահակյանի կողմից:
Որոշվեց հաջորդ Կոնգերսը կազմակերպել 2028 թվականին, Ճապոնիայում։
Համաժողովի աշխատանքներն ավարտվեցին օգոստոսի 8-ին: «Սապիենցա» համալսարանում Լուկա Մարիա Սկարանտինոյի և Էմիդիո Սպինելիի ողջույնի խոսքերին հաջորդեցին մրցանակների հանձնման արարողությունը։ Համաժողովի փակման միջոցառումը եզրափակվեց «Orchestra Popolare La Notte della Taranta» նվագախմբի երաժշտական կատարումով և հրաշալի և գունեղ տոնախմբությամբ։