Skip to main content

Հայոց փիլիսոփայական ակադեմիա

Գիտաժողովներ, սեմինարներ եվ բաց դասախոսություններ

Միջազգային գիտաժողովներ

Հայոց փիլիսոփայական ակադեմիան իր գոյության ընթացքում կազմակերպել է մի շարք միջազգային գիտաժողովներտեսական սեմինարներ՝ «կլոր-սեղաններ» ինչպես Հայաստանումայնպես էլ արտասահմանյան տարբեր երկրներումայդ թվում՝ Կլոր-սեղան փաստարկման հարցերի շուրջ 18-րդ Համաշխարհային փիլիսոփայական համաժողովի շրջանակներում՝ Բրայտոնում (Անգլիա), Ֆինն-հայկական գիտաժողով Տարկուում (Ֆինլանդիա, 1988 թ.), որին Հայստանից մասնակցել են ինը փիլիսոփաԵրիտասարդ գիտնականների՝ փաստարկման հարցերին նվիրված գիտաժողով Սևանում (Հայաստան, 1988 թ.), Փաստարկման հարցերին նվիրված հայ-ֆինն-հոլանդական գիտաժողով Երևանում և Սևանում (Հայաստան, 1989 թ.) և այլն:


Նախապատրաստական աշխատանքներ և քննարկումներ

Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի արձանագրություններից մեկում նշվում է գիտաժողով կազմակերպելու որոշումը՝ ՀՀՍՀ ժողովրդական կրթության նախարարության և Երևանի պետական համալսարանի հետ համատեղ՝ գիտակազմակերպական աշխատանքներում ընդգրկելով նաև Սևանի իմաստասիրության կաճառը։ Տեսական բարձր մակարդակ ապահովելու նպատակով Ակադեմիան իրականացրել է նախապատրաստական լայն աշխատանքներ, այդ թվում՝ 1989 թ. փետրվարից մինչև ապրիլ կազմակերպել է բանավեճ «Փաստարկման սահմանումը, դրա բաղադրիչ տարրերը և վերջիններիս փոխհարաբերությունը» թեմայով, որը հետագայում ընդլայնվել է և ներառել հարակից հիմնախնդիրների քննարկում։ 



Մասնակցություն այլ հաստատությունների միջազգային գիտաժողովներին

Ակադեմիան ակտիվ մասնակցություն է ունեցել նաև այլ կազմակերպությունների կողմից իրականացված միջազգային գիտաժողովներինայդ թվում՝

  • «Փաստարկումըտրամաբանությունը և իմացությունը» (ԳենտԲելգիա, 1989 թ., Հայաստանից՝ 4 զեկուցող),
  • Փաստարկման հարցերին նվիրված երկրորդ միջազգային գիտաժողովը (ԱմստերդամՆիդեռլանդներ, 1990 թ.),
  • «Փաստարկման տեսության կիրառումը քաղաքականությունումարդյունաբերությունում և բիզնեսում» (Սանկտ-ՊետերբուրգՌԴ, 1992 թ.),
  • «Փաստարկման տեսությունն ու պրակտիկան» (ՏուրկուՖինլանդիա, 1993 թ.) և այլն:


Համատեղ նախաձեռնություններ

Գիտաժողովների կազմակերպման գործում կարևոր տեղ են զբաղեցնում նաև Ակադեմիայի և այլ հաստատությունների համատեղ նախաձեռնությունները։ Դրանց թվում առանձնանում են՝ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացված «20-րդ դարի հայ մշակույթի մեկնաբանման և գնահատման խնդիրները» թեմայով գիտական նստաշրջանը (ԳԱԱ հումանիտար գիտությունների բաժանմունքի և Հայոց փիլիսոփայական ակադեմիայի նախաձեռնությամբ), ինչպես նաև միջազգային գիտաժողովները՝ Աթենքի համալսարանի հետ (2004 թ.), Հայ-ռուսական սլավոնական համալսարանում (2005 թ.), ԱՄՆ-ում (2007 թ.), ՀՊՄՀ-ում (2012 թ., 2016 թ.)։ Մանրամասն նյութերը ներկայացված են կայքի “Գիտաժողովներ” բաժնի համապատասխան ենթահարթակներում։ 


  ԳԻՏԱԺՈՂՈՎ

Երևան, Հայաստան, 22-23 հունիս, 2026

ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈՒՅՍ ՃԳՆԱԺԱՄԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ

  ԳԻՏԱԺՈՂՈՎ

Երևան, Հայաստան,  26-27 հունիս, 2026

«Կրթությունը և փիլիսոփայությունը» միջազգային գիտաժողով նվիրված ակադեմիկոս գ. Բրուտյանի 100 ամյակին

  ԳԻՏԱԺՈՂՈՎ

Երևան, Հայաստան, 20-21 նոյեմբեր, 2025

Փիլիսոփայությունը և արդի մարտահրավեր-ները։ Մարդը գոյաբանական ծուղակում

  ԳԻՏԱԺՈՂՈՎ

Հռոմ, Իտալիա, 1-8 օգոստոս, 2024

XXV համաշխարհային փիլիսոփայության կոնգրես
Տեսնել ավելին

  ԳԻՏԱԺՈՂՈՎ

Երևան, Հայաստան, 22-23  նոյեմբեր, 2016

«Կյանքը և փիլիսոփայությունը» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի ծննդյան 90-ամյակին

  ԳԻՏԱԺՈՂՈՎ

Երևան, Հայաստան, 16-17 ապրիլ, 2012

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

  ԳԻՏԱԺՈՂՈՎ