Կազմակերպիչ`
Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Հանրային գործերի էթիկայի կենտրոն (ETICA)
Համագործակցությամբ`
Փիլիսոփայական ընկերությունների միջազգային դաշնություն (FISP)
Հայկական փիլիսոփայական ակադեմիա (ՀՓԱ)
Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)
Գիտաժողովի մասին
Horizon Europe ETICA նախագիծը, որը իրականացվում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Հանրային գործերի էթիկայի կենտրոնում (ETICA) և ղեկավարվում է ERA Chair պրոֆեսոր Մարիա Բաղրամյանի կողմից, կազմակերպում է իր երկրորդ միջազգային գիտաժողովը՝ 2026 թ. հունիսի 22–23-ին, Երևանում։
Գիտաժողովի թեման՝ «Վստահություն և հույս ճգնաժամերի ժամանակ», համապատասխանում է ETICA նախագծի հիմնական հետազոտական ուղղություններին։ Միջոցառումը համահովանավորվում է Փիլիսոփայական ընկերությունների միջազգային դաշնության (FISP), Հայկական փիլիսոփայական ակադեմիայի (ՀՓԱ) և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) կողմից։
Գիտաժողովը նպատակ ունի ուսումնասիրել վստահության և հույսի բնույթը, դրանց փոխկապակցվածությունը և դերը տնտեսական, սոցիալական և քաղաքական ճգնաժամերի պայմաններում՝ անդրադառնալով ինչպես հանրային, այնպես էլ անձնական կյանքի հիմնարար խնդիրներին։
Հայտերի ներկայացում
Հրավիրվում են 300–500 բառից բաղկացած ամփոփագրեր՝ նախատեսված 20 րոպեանոց զեկուցումների համար (ավելացրած՝ 10 րոպե հարցուպատասխան)՝ գիտաժողովի ընդհանուր թեմային առնչվող հարցերի շուրջ, ներառյալ, սակայն չսահմանափակվելով հետևյալով․
Խրախուսվում են նաև քննարկումներ և վերլուծություններ՝ փիլիսոփայության պատմական աշխատություններից բխող համապատասխան թեմաների շուրջ։
Հրատարակություն
Գիտաժողովի զեկուցումների ընտրված նյութերը նախատեսվում է հրատարակել
ETICA: A Yearbook of Ethics and Public Affairs տարեգրքում։
Տեխնիկական պահանջներ
Գիտաժողովը կանցկացվի առերես ձևաչափով։
Առցանց զեկուցումներ նախատեսված չեն։
Վերջնաժամկետ
Ամփոփագրերի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև
2026 թվականի հունվարի 30-ը։
Բոլոր հարցերի համար խնդրում ենք գրել՝ etica@aua.am