Skip to main content

Հայոց փիլիսոփայական ակադեմիա

Փիլիսոփայությունը և արդի մարտահրավերները։
Մարդը գոյաբանական ծուղակում
20 - 22 նոյեմբեր, 2025

Գիտաժողովի մասին

2025թ. նոյեմբերի 20-22-ը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի է ունեցել «Փիլիսոփայությունը և արդի մարտահրավերները։ Մարդը գոյաբանական ծուղակում» խորագրով միջազգային գիտաժողով, որի կազմակերպիչներն էին Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը և Հայոց փիլիսոփայական ակադեմիան:

Գիտաժողովն ունեցել է 3 քննահարթակ (սեկցիա):


ՍԵԿՑԻԱ 1. Սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության հիմնահարցեր


Քննարկվելիք թեմաներ

  • Սոցիալական փիլիսոփայություն, բարոյագիտություն
  • Մշակույթի փիլիսոփայություն
  • Արվեստի փիլիսոփայություն և գեղագիտություն
  • Քաղաքականության փիլիսոփայություն
  • Արհեստական բանականության հետ կապված արժեքաբանական, էթիկական մարտահրավերներ

ՍԵԿՑԻԱ 2. Գիտության փիլիսոփայության, տրամաբանության և փաստարկման հիմնահարցեր


Քննարկվելիք թեմաներ


  • Տրամաբանություն, փաստարկում, հռետորիկա
  • Գիտության փիլիսոփայություն (իմացաբանություն, էպիստեմոլոգիա, մեթոդաբանություն)
  • Լեզվի փիլիսոփայություն
  • Արհեստական ինտելեկտի իմացաբանական-տրամաբանական հիմնահարցեր



3-րդ բաժանմունք: Երիտասարդ հետազոտողներ

Գիտաժողովի ծրագիրը ներբեռնել այստեղ:

Գիտաժողովի ուղերձը

«Փիլիսոփայությունը և արդի մարտահրավերները։ Մարդը գոյաբանական ծուղակում» միջազգային գիտաժողովի (ԵՊՀ, Հայաստան, 20-22-ը նոյեմբերի, 2025 թ.) ուղերձը փիլիսոփայության ոլորտի գործընկերներին, ակադեմիական հաստատություններին, գիտակրթական կենտրոններին, միջազգային կազմակերպություններին

21-րդ դարի մարդուն և քաղաքակրթական միջավայրի գոյությանը սպառնացող խնդիրների շարքը չի կրճատվում։ Փոխվում են դրանց բնույթն ու մասշտաբները։


Պատմական գործընթացների արագացման մեր ժամանակներում նորանոր մարտահրավերներ են հառնում մարդու և հասարակության առջև.


  • Քաղաքակրթական արժեքներին ու մարդկության գոյությանը սպառնացող համաշխարհային պատերազմի՝ հետզհետե ավելի իրատեսական դարձող վտանգ
  • Ֆինանսատնտեսական համակարգի համաշխարհային ճգնաժամեր, պարենային անբավարարություն
  • Համաճարակներ, սով, աղքատություն, սոցիալական անարդարություն
  • Մարդու առողջությանն ու գոյությանը սպառնացող էկոլոգիական խնդիրներ՝ հետզհետե ավելի ու ավելի սրվող
  • Մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, բռնի տեղահանություններ, ցեղասպան ծրագրեր ու գործողություններ
  • Բարոյական, արժեքային համակարգերի ձևախեղում
  • Արհեստական բանականության համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բուռն զարգացման հետ կապված բարոյագիտական, իրավական, արժեքաբանական համակարգերի վերանայման և զարգացման խնդիրներ


Այս խնդիրների հաղթահարման ու լուծման գլխավոր բանալին մարդու վերափոխման, նրա գիտակցության, հոգևոր-արժեքային, աշխարհայացքային համակարգերի զարգացման, կրթական համակարգերի ոչ այնքան ձևական-կառուցվածքային, որքան բովանդակային բարեփոխման մեջ է։ Քանզի մարդկության ապագան մեծապես պայմանվորված է կրթական համակարգերի ներկայիս գործունեությամբ։


Այդ առումով էական նշանակություն է ստանում վերոգրյալ խնդիրների փիլիսոփայական վերաիմաստավորումը, հանրային ու մասնագիտական քննարկումների դաշտում դրանց արդյունավետ լուծումների ուրվագծումը։


Էապես կարևոր է ազգային կրթական միջավայրերում համամարդկային բարոյական ու գաղափարական արժեքներ արմատավորող համադրելի կրթական համակարգերի ձևավորումը, խրախուսումն ու զարգացումը։


21-րդ դարի հանրությանը սպառնացող մարտահրավերների ու ծուղակների հաղթահարման առանցքային երաշխիքներից մեկն էլ պետք է լինի փիլիսոփայական գիտելիքի զարգացման, կրթական ծրագրերում փիլիսոփայական, բարոյագիտական գիտակարգերի՝ իբրև պարտադիր բաղադրիչների ավելացման, մատուցվող ծրագրերն ու գիտելիքը հումանիստական, մարդակենտրոն գաղափարների ու արժեքների շուրջ ձևավորելու քաղաքականությունը։


Գիտաժողովի կազմակերպչական կոմիտե


  • Հովհաննես Օ. Հովհաննիսյան - փ.գ.թ., դոցենտ, ԵՊՀ փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոն, Հայաստանում ֆրանսիական համալսարան, Հայոց փիլիսոփայական ակադեմիա


  • Ալեքսան Բաղդասարյան - փ.գ.թ., դոցենտ, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան


  • Սեյրան Զաքարյան – փ.գ.դ., պրոֆեսոր, ԵՊՀ փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի վարիչ, Հայոց փիլիսոփայական ակադեմիայի նախագահության անդամ


  • Օանա Սերբան – փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր, Բուխարեստի համալսարան (Ռումինիա), Փիլիսոփայության ֆակուլտետ։ Փիլիսոփայական գաղափարների պատմության և տարածման հետազոտական կենտրոնի (CCIIF) տնօրեն


  • Սիլվա Պետրոսյան - փ.գ.թ., դոցենտ, ԵՊՀ փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոն


  • Հասմիկ Հովհաննիսյան – փ.գ.դ., պրոֆեսոր, ՀՊՄՀ ակադ. Գ. Բրուտյանի անվան փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ, Հայոց փիլիսոփայական ակադեմիայի նախագահ


  • Օլեգ Գաբրիելյան – փ. գ. դ., պրոֆեսոր, Վ. Ի. Վերնադսկու անվան Ղրիմի դաշնային համալսարան


  • Նելլի Ալավերդյան - փ. գ. թ., դոցենտ, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, գրասենյակի ղեկավար


  • Քաջիկ Օհանյան – փ.գ.դ., պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի (ՌԴ) Պ. Ֆ. Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և առողջության ազգային պետական համալսարան


  • Կարինե Յարալյան - փ.գ.թ., դոցենտ, ԵՊՀ սոց. փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոն


  • Երանուհի Մանուկյան - փ.գ.թ., դոցենտ, ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ


  • Աստղիկ Պետրոսյան – ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ, ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն


Էլհասցե՝ philosophy_conference@ysu.am 

Մեր բանախոսները

Պատկերասրահ